Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ինչն է նվազեցնում կաթվածի ռիսկը. 1in.am

Ինչն է նվազեցնում կաթվածի ռիսկը. 1in.am

Գիտնականները վերլուծել են 1990-2012 թվականների ընթացքում կատարված 8 անկախ հետազոտություններ, որտեղ դիտարկել են կաթվածի բոլոր տեսակները՝ հայտնում է allwomen.net.ua-ը:

Պարզվել է, որ օրական լրացուցիչ 7 գրամ բջջանյութն առաջին կաթվածի ռիսկը նվազեցնում է 7%-ով: Միաժամանակ, նշվել է, որ չլուծվող մանրաթելեր շատ ուտող մարդիկ ունեն ցածր արյան ճնշում և չեն տառապում ճարպակալումից:

«Բջջանյութերով հարուստ մթերքների օգտագործումը, ինչպիսիք են հատիկավորները, մրգերը, բանջարեղենը և ընկուզեղենը, կարևոր է բոլորի համար, սակայն՝ հատկապես ծխող, ավելորդ քաշ և բարձր ճնշում ունեցող մարդկանց համար: Միաժամանակ, ներկայում բնակչության մեծամասնությունը չի ստանում անհրաժեշտ քանակի սննդային մանրաթելեր, այդ պատճառով անհրաժեշտ է դառնում իրազեկման գործունեությունը»,- ասել է Լիդսի համալսարանից հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Դիանա Թրիփլթոնը:

Բջջանյութն ուտելիքի բաղադրիչ է, որը չի մարսվում ստամոքսի ֆերմենտների կողմից, սակայն վերամշակվում է մարդու աղիների միկրոֆլորայի միջոցով: Բջջանյութով ավելի հարուստ են փաթիլները, ծիրանի և խնձորի չրերը, հացը, չամիչը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. picsfab.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ